Գլխավոր Լրահոս

Գրքերի շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարանում

Գրքերի շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարանում
Լուսանկարը` genocide-museum.am-ի Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում ապրիլի 23-ին տեղի ունեցավ վերջին հինգ տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակած գրքերի շնորհանդես, որի ընթացքում ներկայացվեցին շուրջ 25 հատորներ` թողարկված տարբեր մատենաշարերով: «Մեկ տարի առաջ մեկնարկեցին Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք տիտղոսին արժանանալու արարողությունները, և այդ շրջանակում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նույնպես մաս կազմեց այդ իրադարձությունների՝ իր համեստ ներդրումը բերելով գրահրատարակչությամբ»,- ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` հավելելով, որ այդ ընթացքում կազմակերպվել էր նաև ժամանակավոր ցուցադրություն՝ «Խոսում է գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագրով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գրահրատարակչական գործունեությունն իրականացնում է «Դիվանագիտական փաստաթղթեր», «Վերապրողի հիշատակարան», «Ականատեսի վկայություններ» և այլ մատենաշարերով: Ներկայացված հատորները ներառում են ինչպես վերահրատարակված և թարգմանված սկզբնաղբյուրային գրականություն, այնպես էլ ՀՑԹԻ գիտաշխատողների մենագրությունները: Ցուցադրությանը ներկայացված էին  հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրականություն, որոնք թարգմանական գրականություն և ուսումնասիրություններ են: Իրենց հրատարակած մենագրությունները ներկայացրին նաև ՀՑԹԻ գիտաշխատող, պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը, պ.գ.թ. Մելինե Անումյանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում