Yandex-ը կթողարկի սեփական երաժշտական ծառայության Android տարբերակը

Ռուսական Yandex ինտերնետ ընկերությունը մտադիր է ապրիլի վերջին թողարկել սեփական երաժշտական ծառայությունը, որը նախատեսված կլինի Android օպերացիոն համակարգի համար: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», այս մասին հայտարարել է Universal Music ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Կոնովը:
iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված Yandex.music վճարովի երաժշտական ծառայությունը թողարկվել է 2012թ. մայիսին, որը հնարավորություն է տալիս երաժշտական կատարումները ոչ միայն լսել հոսքային ռեժիմում, այլև ներբեռնել դրանք iPhone կամ iPad սարքավորումներում:
Ծառայությունը թողարկվել է 2010թ.: Ներկայում ընդգրկում է շուրջ 8,4 մլն կատարում:
Թեմա
Civilnet










