Գլխավոր Լրահոս

Firefox OS-ով աշխատող սմարթֆոնների արժեքը սկսում է $119-ից

Firefox OS-ով աշխատող սմարթֆոնների արժեքը սկսում է $119-ից
Ապրիլի 23-ին սկսել են Firefox բրաուզերի նախագծմամբ և տարածմամբ զբաղվող Mozilla ընկերության և սմարթֆոններ արտադրող իսպանական Geeksphone-ի համատեղ արտադրության սմարթֆոնների վաճառքները, որոնք աշխատում են Firefox OS օպերացիոն համակարգով, հաղորդում է Engadget-ը: Սարքավորման արժեքը սկսվում է $119-ից: Այս արժեքով ներկայացվել է Keon սմարթֆոնի նարնջագույն տարբերակը: Ավելի հզոր բնութագրիչներով տարբերակի` Peak սմարթֆոնի արժեքը $194 է: Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել օնլայն տարբերակով: Խանութները, որոնք զբաղվում են Firefox OS սմարթֆոնների տարածմամբ, խոստանում են այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհում: Հիշեցնենք, որ Mozilla-ն ու Geeksphone-ը 2013թ. հունվարին ներկայացրել էին Keon և Peak սմարթֆոնները, որոնք աշխատում են Firefox OS-ով: Ինչպես հաղորդում է Verge-ը, Keon-ն ունի 1 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon S1 պրոցեսոր, 3,5-դյույմանոց HVGA սենսորային էկրան, 3 Մգպ տեսախցիկ: Peak-ը, իր հերթին, ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ Snapdragon S4 պրոցեսոր, 4,3-դյույմանոց qHD էկրան, հիմնական` 8 Մգպ և երկրորդային` 2 Մգպ տեսախցիկներ: Երկու սմարթֆոններն էլ ունեն 512 Մգ օպերացիոն հիշողություն, 4 Գբ հիշողության կուտակման սարք, Wi-Fi և GPS, MicroSD քարտարան, ինչպես նաև կողմնորոշման, հեռավորության և լուսավորության հաղորդիչներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում