Գլխավոր Լրահոս

Բացահայտվել է «Օդնոկլասնիկիի» անձնական էջերը կոտրած անձի ինքնությունը

Բացահայտվել է «Օդնոկլասնիկիի» անձնական էջերը կոտրած անձի ինքնությունը
Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում բացահայտվել է այն անձը, որն ապօրինի տիրանացել է Odnoklassniki.ru սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել, հաղորդում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին Nar անհատական էջի օգտատերը Odnoklassniki.ru սոցիալական կայքում Հ. Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը: Հետագայում Հ. Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է: Բացի այդ, պարզվել էր նաև, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ. Ներսիսյանի ընկերոջ` Ս. Համբարձումյանի` Odnoklassniki.ru սոցիալական կայքի անհատական էջին: Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Odnoklassniki.ru սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն. Գրիգորյանը, որն օգտագործել է ընկերոջ` Գ. Հակոբյանի համակարգիչը: Նախաքննության ընթացքում Ն. Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում