Գլխավոր Լրահոս

Ջավախահայերը վրաց իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ջավախահայերը վրաց իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 23-ին «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ և Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած ջահերով ու մոմերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող. հաղորդում է akhaltskha.net կայքը: Նախքան երթի մեկնարկելը երիտասարդները հավաքվել են եկեղեցում, որտեղ հոգևորականների հետ միասին աղոթել են Ցեղասպանության ընթացքում նահատակված հայերի հոգիների համար: Այնուհետև երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքերին բարձրաձայն կոչ են ուղղել Վրաստանի իշխանությանը հետևել քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին՝ ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից երիտասարդները հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, ինչին հետևել են հայրենասիրական երգեր ու կանչեր: «Չնայած սաստիկ քամուն, որն Ախալցխայում ծառեր էր շրջել և շենքերի կտուրներ ավերել, այնուամենայնիվ, արդեն ավանդական երթը կայացել է շնորհիվ երիտասարդների անկոտրում ոգու և պատասխանատվության բարձր զգացումի: Երթը խաղաղ, առանց միջադեպերի անցկացնելու համար կազմակերպիչներին իրենց շնորհակալությունն են հայտնել Ախալցխայի գամգեոբայի ներկայացուցիչները»,- նշված է կայքում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում