Գլխավոր Լրահոս

Վարդեր Տիգրիսում` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Վարդեր Տիգրիսում` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի փաստաբանների միությունը ապրիլի 23-ին կազմակերպել էր «Դիրաբեքիրի հայերը Ցեղասպանության տարելիցին» խորագրով միջոցառում: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցում էին  Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, «Խաղաղություն և  Ժողովրդավարություն» քրդական կուսակցության մի շարք ղեկավար անձինք, Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչներ, մարդու իրավունքի պաշտպաններ և այլն:  

Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչին բացման խոսքում նշել է, որ հայ ժողովրդի վերքերը բուժելու համար անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այնուհետ պատմաբան Արա Սարաֆյանը ներկաններին Ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ է տրամադրել:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցները քայլել են դեպի Տիգրիսի ափերը և կամրջից վարդեր նետել գետը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում