Գլխավոր Լրահոս

Թբիլիսում ևս տեղի է ունեցել ջահերով երթ

Թբիլիսում ևս տեղի է ունեցել ջահերով երթ
Լուսանկարը՝Armenian Community of Georgia-ի ֆեյսբուքյան էջից Ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»: Երթը մեկնարկել է «Վակե» այգուց և ավարտվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Այն կազմակերպել է Վրաստանի հայ համայնքի ուսանողական միությունը, որին  միացել են հոգևոր և աշխարհիկ հայկական այլ կազմակերպություններ: Երթ մասնակիցները վանկարկել են «ճանաչում», «արդարացում», «Թուրքիան հանցագործ է» արտահայտությունները, ինչպես նաև երգել են հայրենասիրական երգեր: Այսօր՝ ապրիլի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 15:00-ին, Թբիլիսում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց տեղի կունենա՝ Ցեղասպանության ճանաչման պահանջով:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում