Գլխավոր Լրահոս

PKK-ի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության մասին

PKK-ի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության մասին
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքական թևը` Քրդստանի համայնքների միությունը, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ` ապրիլի 23-ին, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է քրդական Firat-ը: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «1915թ. հայերի տեղահանությունը մարդկության պատմության ամենաողբերգական էջերից է: Այդ տեղահանության ժամանակ Օսմանյան կայսրությունը միլիոնավոր հայերի հազարամյակներ բնակեցրած հողից տեղահան արեց և հարյուր հազարավոր մարդկանց կոտորածի ենթարկեց»: Նշվում է նաև, որ 1915թ. ոչ միայն հայ ժողովուրդը կոտորվեց, այլև սպանվեցին խաղաղությունը, եղբայրությունը և հանդուրժողականությունը: Հայտարարության համաձայն` PKK-ի պայքարը ոչ միայն քրդերի, այլև հայերի, ալևիների, եզդիների, արաբների, թուրքերի և լազերի պայքարն է: PKK-ն  կոչ է արել Թուրքիայի Հանրապետությանը առերեսվել իրողությանը և ներողություն խնդրել ոչ միայն հայերի կոտորածի, այլև եզդիների, ալևիների և քրդերի կոտորածների համար: Կուսակցության  ներկայիս առաջնորդ Մուրատ Քարայըլանը 2011թ. ապրիլի 24-ին հայտարարել էր, թե ինչ անուն էլ դնենք` ցեղասպանություն, կոտորած, թե տեղահանություն, միևնույնն է`  հայ ժողովրդին ոչնչացրել են։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում