Գլխավոր Լրահոս

Yahoo!-ի iOS տարբերակը` նորությունների ընթերցման իդեալական համակարգ

Yahoo!-ի iOS տարբերակը` նորությունների ընթերցման իդեալական համակարգ
Yahoo! որոնողական համակարգը կթողարկի թարմացված բջջային ծրագրի իր տարբերակը, որը նախատեսված կլինի iOS օպերացիոն համակարգի համար, հաղորդում է TechCrunch-ը: Բջջային ծրագիրը կստանա թարմացված ինտերֆեյս (միջերես), գեղեցիկ դիզայն և լուսանկարների որոնման պարզեցված համակարգ: Ծրագրում ներառված կլինի նաև Summly տեխնոլոգիան` նախատեսված նորությունների հակիրճ շարադրման համար: Այս գործառույթը, ըստ ամենայնի, կդառնա Yahoo!-ի թարմացված բջջային ծրագրի «հաղթաթուղթը»: Հիշեցնենք, որ Yahoo!-ն բրիտանացի 17-ամյա դպրոցական Նիք Դ’Ալոզիոյից $30 մլն-ով գնել էր բջջային Summly ծրագիրը: Վերջինս  սմարթֆոնների ու պլանշետների տերերին թույլ է տալիս գտնել, կարդալ և փոխանակել առցանց նորություններ և զանազան տեղեկատվություն: Ծրագիրն ամբողջությամբ ցույց չի տալիս նյութերի տեքստը, այլ արագ ծանոթանալու նպատակով կազմում է կարճ հաղորդագրություններ՝ ամենակարևոր տեղեկություններով: Ծրագրի դիմաց Yahoo-ն Նիքին վճարել էր շուրջ $30 մլն, որի ինտեգրումը iOS օպերացիոն համակարգում Yahoo-ն վերածում է նորություններ կարդալու համակարգի, որը հնարավորություն է տալիս օգտատերերին խնայել իրենց ժամանակը: TechCrunch-ը նշում է, որ բջջային ծրագիրը սովորել է հետևել գործնական նորություններին համապատասխան թեմաներով, որն ավելի մեծ գնահատականի կարժանանա ԶԼՄ-ների ընթերցողների մոտ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում