Գլխավոր Լրահոս

Հնդկաստանում կույրերի համար սմարթֆոն է ստեղծվել

Հնդկաստանում կույրերի համար սմարթֆոն է ստեղծվել
Մոտ ապագայում կույրերը սմարթֆոնից ոչ միայն զանգեր կատարելու, այլև հաղորդագրություններ գրելու և կարդալու հնարավորություն կունենան: The Times of India-ն հաղորդում է, որ հնդկացի ծրագրային մշակման մասնագետները ստեղծել են յուրահատուկ սարքավորում, որը հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ Բրայլի այբուբենի օգնությամբ: Հնդկական Sumit Dagar ընկերությունը սարքավորումը նախագծել է շուրջ երեք տարի: Դեռ ներկայացված է սմարթֆոնի միայն նախատիպը, իսկ արտադրության այն կհանձնվի հաջորդ տարի: Հատկանշական է, որ նոր սմարթֆոնի օգնությամբ կույրերը տեքստեր կարդալու, հաղորդագրություններ ուղարկելու, էլեկտրոնային հասցե ստուգելու և համանման այլ հնարավորություններ կունենան: Ցանկության դեպքում հնարավորություն կլինի սմարթֆոնում առկա տեղեկությունները լսել ձայնային ռեժիմով: Փորձագետները դեռ չեն պարզաբանում, թե ինչ տեխնոլոգիա է կիրառված սարքավորման մեջ Բրայլի այբուբենի կիրառման ընթացքում: Սարքավորման անվանումը ևս դեռ չի հաղորդվում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում