Գլխավոր Լրահոս

ՀԱԿ երիտասարդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

ՀԱԿ երիտասարդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` ապրիլի 22-ին` ժամը 19:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության  Աջափնյակ  համայնքի շտաբի պետից  ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 9 շենքի մոտ, քարոզչություն իրականացնելիս, հարձակվել են իրենց կուսակցության երիտասարդների վրա:

Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի անդամ, 1986թ. ծնված  Ալեքսանդր  Հ.-ն   բանավոր հայտարարել է, որ նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, Նազարբեկյան թաղամասի թիվ 9 շենքի բակում, քարոզարշավ իրականացնելիս, անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:

Ալեքսանդր  Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 22-ին` ժամը 19:30-ին, ՀԱԿ կուսակցության անդամները գտնվել են նշված շենքի բակում, նրանցից Ալեքսանդր Հ.-ի և 1995թ. ծնված Իշխան Մ.-ի միջև վիճաբանություն է սկսվել, որին  միջամտել է   1987թ. ծնված Հովհաննես Գ.-ն:

Ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին, Իշխան  Մ.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով  հարուցվել է  քրեական գործ: 
Կատարվում է նախաքննություն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում