Գլխավոր Լրահոս

Դիարբեքիրում և Իզմիրում խոչընդոտել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը

Դիարբեքիրում և Իզմիրում խոչընդոտել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը
Ապրիլի 24-ին Իզմիրի «Բասնամե» հրապարակում մոտ 2 հազ. մարդ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մասնակցել են Թուրքիայի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Դեմիր Չելիքը, գրող, հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն: Ըստ քրդական Firat գործակալության` «Բասնամե» հրապարակի մյուս մասում  հավաքվել էին «Ժողովրդի փրկության կուսակցության» անդամները: Կուսակցության անդամները հայտարարել են, թե Հայոց ցեղասպանությունը ստի վրա է հիմնված և հարձակվել հավաքված բազմության վրա: Սկսվում է ծեծկռտուք, որին միջամտած ոստիկանությունը կարողացել է հանդարտեցնել վիճակը: Özgür Gündem թերթն էլ հաղորդում է, որ թուրքական ոստիկանությունն արգելել է Դիարբեքիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթի իրականացումը: Մասնակիցները ցանկացել են քայլերթով շարժվել դեպի այն վայրը, որտեղ նախկինում հայկական գերեզմանատունն էր:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում