Գլխավոր Լրահոս

«Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորում` Ամերիկյան համալսարանում

«Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորում` Ամերիկյան համալսարանում

Միջոցառման նպատակն էր քաջալերել հայ աղջիկներին իրենց կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում (ՏՀՏ) սկսելու: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ գործարար կանայք, ինչպես նաև կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների կին ներկայացուցիչներ իրենց գիտելիքներն ու փորձը կիսել են ֆորումի ավելի քան 200 մասնակիցների հետ: Միջոցառման ավարտին մրցանակներ են հանձնվել այն ուսանողուհիներին, որոնք մասնակցել էին ֆորումին նախորդած «Ինչպե՞ս եք պատկերցանում տեղեկատվական հասարակությունը» շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն ուղիղ եթերով առցանց հեռարձակվել է Հայաստանի մարզերի մի շարք դպրոցների համար` շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռելով հեռակա կերպով մասնակցելու ֆորումին:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես է եկել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը: Ֆորումին նաև մասնակցում էին ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից և այլ կազմակերպություններից: Երևանում հարցաշար`շարադրությունների մրցույթին մասնակցել էին 18 դպրոցների 127 աշակերտներ, որոնցից 23-ը պարգևներ ստացան ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից, որը երկրորդ անգամ էր աջակցում ֆորումի կազմակերպմանը:

Ֆորումը կազմակերպել էր «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ: 

«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին և երիտասարդ կանանց մտածելու ՏՀՏ աճող ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում