Գլխավոր Լրահոս

Facebook-ը թարմացրել է հանրային էջերի բջջային ծրագիրը

Facebook-ը թարմացրել է հանրային էջերի բջջային ծրագիրը
Facebook սոցցանցը բջջային սարքավորումների համար թարմացրել է ընկերությունների և բրենդերի էջերի ինտերֆեյսը (միջերես)` համապատասխանեցնելով այն սարքավորումների էկրանի չափերին, հաղորդում է Mashable-ը: Հանրային էջերի թարմացված տարբերակը հասանելի է iOS օպերացիոն համակարգով աշխատող Facebook բջջային ծրագրի, ինչպես նաև սոցկայքի բջջային տարբերակի համար: Ընկերությունը խոստացել է առաջիկայում թարմացնել ծրագիրը նաև Android օպերացիոն համակարգի համար: Ի դեպ` նշված թարմացումն առաջին դեպքն է, որը կատարվել է նախքան անհատական համակարգիչների թարմացված տարբերակի ի հայտ գալը: Նշենք, որ Facebook-ի լսարանը գերազանցում է 1 մլրդ-ը, իսկ կայքի բջջային տարբերակից ամսական օգտվում է մոտ 680 մլն օգտատեր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում