Գլխավոր Լրահոս

LG-ն կթողարկի OLED ճկվող էկրանով սմարթֆոն

LG-ն կթողարկի OLED ճկվող էկրանով սմարթֆոն
Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է օրգանական լուսադիոդներով պատրաստված (OLED) ճկվող էկրանով նոր սմարթֆոնը, հաղորդում է Wall Street Journal (WSJ)-ը: Ինչպես հայտարարել է ընկերության բջջային սարքավորումների մշակման գծով փոխնախագահ Յուն Բու Հենը, նորույթը կթողարկվի մինչև տարեվերջ: Փորձագետները նշում են, որ սարքավորումը լիովին ճկուն լինել չի կարող: Դրան կխանգարեն այլ բաղադրիչներ, օրինակ` լիցքավորիչը և էլեկտրոնային սխեման: Այս նոր սմարթֆոնի համար ճկուն OLED էկրանները կպատրաստի TFT-LCD էկրանների արտադրությամբ զբաղվող LG Display հարավկորեական ընկերությունը: WSJ-ը նշում է, որ այս էկրանները զագվածային արտադրության կհանվեն 2013թ. 2-րդ կեսին: Հատկանշական է, որ 2013թ. 1-ին եռամսյակում LG-ի հասույթն ավելացել է 7%-ով` կազմելով $11,7 մլրդ: Նախորդ տարվա համեմատ ընկերության զուտ եկամուտը կրճատվել է 11 անգամ: Հունվար-մարտ ամիսներին LG-ն թողարկել է 10,3 մլն սմարթֆոն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում