Գլխավոր Լրահոս

MacBook Pro-ն` Windows-ի համար լավագույն նոութբուք

MacBook Pro-ն` Windows-ի համար լավագույն նոութբուք
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության թողարկած 13-դյույմանոց MacBook Pro-ն հայտարարվել է Windows օպերացիոն համակարգի համար լավագույն նոութբուք, հաղորդում է BusinessInsider-ը: Soluto ընկերության վարկանշային ցուցակում այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը` առաջ անցնելով Acer-ի, Dell-ի և Lenovo-ի համակարգերից: Soluto-ի վարկանշային աղյուսակի հիմքում երեք ամիսների ընթացքում հավաքագրված տվյալներն են: Ընկերությունը գնահատել է համակարգիչների աշխատանքի խափանման ժամանակահատվածը, Windows օպերացիոն համակարգի բեռնման միջին ժամանակահատվածը և «մահվան կապույտ էկրանների» հայտնվելու հաճախականությունը: Ցուցակի 6-րդ հորիզոնականում է Apple-ի մեկ այլ սարքավորում` Retina էկրանով 15-դյույմանոց MacBook Pro նոութբուքը: 2-րդ և 5-րդ հորիզոնականներում են Acer համակարգիչները, իսկ վերջին տեղում Lenovo ընկերության թողարկած ThinkPad X1 Carbon նոութբուքն է: Հատկանշական է, որ Apple-ի բոլոր նոութբուքները թողարկվում են առանց Windows արտոնագրի, որի կրկնօրինակն օգտագործողները կարող են գնել և Boot Camp գործառույթի օգնությամբ ինքնուրույն տեղադրել այն համակարգիչներում: Windows համակարգիչների լավագույն տասնյակը ներկայացված է ստորև (ցածր միավորները վկայում են համակարգիչների լավ աշխատանքը). • Apple (MacBook Pro 13, 2012թ. կեսերի մոդել), 1,05 միավոր • Acer (Aspire E1-571), 1,12 միավոր • Dell (XPS13), 1,28 միավոր • Dell (Vostro 3560), 2,09 միավոր • Acer (Aspire V3-771), 2,44 միավոր • Apple (MacBook Pro 15 с Retina էկրանով), 2,51 միավոր • Dell (Inspiron 14z), 2,54 միավոր • Dell (Latitude E5530), 2,90 միավոր • Dell (Vostro 3460), 2,95 միավոր • Lenovo (ThinkPad X1 Carbon), 3,20 միավոր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում