Գլխավոր Լրահոս

Nokia-ի Windows սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 14-ին

Nokia-ի Windows սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 14-ին
Բջջային սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերության նոր սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 14-ին Լոնդոնում, հաղորդում է Mashable-ը: Սմարթֆոնները կաշխատեն Windows Phone օպերացիոն համակարգով: Ընկերությունը լրագրողներին հրավիրել է մասնակցելու և նկարահանելու միջոցառումը: Nokia-ն իր վերջին` Lumia 920 սմարթֆոնը ներկայացրել էր 2012թ. սեպտեմբերին` Apple-ի iPhone 5 սմարթֆոնի շնորհանդեսից առաջ: Այնուհետ ընկերությունը թողարկել էր Lumia շարքի համեմատաբար մատչելի սարքավորումները: Օրինակ` փետրվարի 25-28-ը Բարսելոնայում անցկացված Mobile World Congress (MWC 2013) ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել էին Lumia 720 և Lumia 520 սմարթֆոնները: Փորձագետները նշում են, որ Nokia-ն պատրաստվում է ներկայացնել պրեմիում դասի Lumia 928 և Lumia EOS սմարթֆոնները: Առաջինը կունենա 4,5-դյումանոց էկրան, երկմիջուկ պրոցեսոր, 8 Մգպ տեսախցիկ և անլար լիցքավորման հնարավորություն, իսկ երկրորդը` 41 Մգպ PureView տեսախցիկ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում