Գլխավոր Լրահոս

Քաղաքական ուժերի ակտիվությունը չի պակասեցնի «Բարև Երևան»-ի քվեները. Դ.Սանասարյան

Քաղաքական ուժերի ակտիվությունը չի պակասեցնի «Բարև Երևան»-ի քվեները. Դ.Սանասարյան

Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայները Րաֆֆի Հովհաննիսյանի ձաներն էին. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակով առաջադրված Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել նաև այն մարդիկ, ովքեր մարդու պայքարող տեսակը չեն, այլ՝ համակրում են Հովհաննիսյանին՝ վստահելով նրա ազնվությանը, կյանքին, անցած ճանապարհին, բայց հետընտրական պրոցեսներում ավելացան պայքարողները:

Այս ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած քաղաքական ուժերը, ըստ Սանասարյանի, չեն կարող պակասեցնել «Բարև Երևան» դաշինքի ձայները. «թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում այս ընտրություններին, բայց իր համակրանքն է հայտնել այս դաշինքի հանդեպ»: «Ես չեմ ընդունում, որ ասում են՝ թե դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չէին [նախագահական ընտրություններին ստացած ավելի քան կես միլիոն քվեները], այլ՝ «Բարգավաճ Հայաստան»-ինը կամ մյուսներինն էին: Այդպես որ լինի, պիտի հետ գնալով ասենք՝ դրանք Վազգեն Մանուկյանի ձայներն էին կամ դրանից էլ առաջ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ նախագահական ընտրություններում բազմաթիվ անվավեր քվեաթերթիկներ են եղել, և թերևս, իրենց քվեաթերթիկն անվավեր դարձրած մարդիկ այս ընտրություններին ներկայացված քաղաքական ուժերի մեջ կարող են գտնել իրենց համար համակրելի մեկը:

Լուսանկարը՝  hetq.am-ի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում