Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական SOFAZ-ը՝ «ՎՏԲ»-ի բաժնետեր

Ադրբեջանական SOFAZ-ը՝ «ՎՏԲ»-ի բաժնետեր

Ադրբեջանի պետական նավաթային հիմնադրամը (SOFAZ) կդառնա ռուսական խոշորագույն բանկերից մեկի՝ «ՎՏԲ»-ի բաժնետերերից, հաղորդում է ռուսական «Պրայմ» գործակալությունը: SOFAZ-ը բանկի երկրորդային բաժնետոմսերի (SPO) գնման հստակ պարտավորություններ է ստանձնել: Հիմնադրամն ընդգրկվել է խոշոր ներդրողների, այդ թվում՝ նորվեգական Norges Bank Investment Management սուվերեն հիմնադրամի և մի շարք մասնավոր բաժնետերերի շարքում, որոնք մտադիր են գնել բանկի ամբողջ՝ $3,26 մլրդ-ի  երկրորդային բաժնետոմսերը:

Ըստ գործակալության՝ բանկը մի խումբ խոշոր ներդրողների, ինչպես նաև գործող բաժնետերերի կողմից երկրորդային բաժնետոմսերի գնման հստակ հավաստիացումներ է ստացել, և գործարքը արդեն կայացել է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տեղաբաշխման կազմակերպիչը ամերիկայն JP Morgan-ը և գերմանական Deutsche Bank-ն են: Այնուհետ հաղորդվել էր, որ հիմնական ներդրողները ռուս գործարարներ են լինելու:

2013թ. ապրիլի 1-ի դրությամբ SOFAZ-ի ակտիվների ծավալը $34,3 մլրդ է: 2012թ. դեկտեմբերին հիմնադրամը Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում իր առաջին խոշոր գործարքն է իրակացնարել՝ ռուսական «Մայրաքաղաքային ապահովագրական խմբից» գնելով «Տվերսկայա, 16» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերը, որը Մոսկվայի կենտրոնում գտնվող «Գալերեյա ակտյոր» առևտրա-գրասենյակային կենտրոնի սեփականատերն է: SOFAZ-ը խոշոր գնումներ է կատարել նաև Փարիզի և Լոնդոնի անշարժ գույքի շուկայում:

Ըստ հիմանդրամի ղեկավարության՝ SOFAZ-ը մտադիր է մոտ ապագայում Ասիայի անշարժ գույքի շուկայում շուրջ $1 մլրդ-ի ներդրում սկատարել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում