Գլխավոր Լրահոս

Հաքերը կոտրել է Google Glass-ի համակարգը

Հաքերը կոտրել է Google Glass-ի համակարգը
iOS սարքավորումների համար նախատեսված բջջային ծրագրերի այլընտրանքային` Cydia խանութի հիմնադիր Ջեյ Ֆրիմենը հաղորդել է, որ իրեն հաջողվել է կոտրել Google Glass ակնոցում տեղադրված Android օպերացիոն համակարգը և ստանալ վերջինիս ամբողջական մատչումը, հաղորդում է Forbes-ը: Ֆրիմենի խոսքով` ինքն օգտվել է Android 4.0.4 օպերացիոն համակարգում առկա խոցելիության հանգամանքից: Հատկանշական է, որ Google Glass-ի վրա հարձակումն «անօգուտ էր», քանի որ համակարգի հիմնական մատչումը ձեռք բերելը հնարավորություն չի տալիս որևէ նոր գործողություն իրականացնել սարքավորման ներսում, քանի որ նրա հնարավորությունները սահմանափակ են: Հաքերն իր ունակությունները փորձարկել է Explorer Edition սարքավորման վրա, որը նախատեսված է ծրագրային մշակման մասնագետների համար: Հայտնի չէ, թե Ֆրիմենի` համակարգը կոտրելու մեթոդները կաշխատեն արդյոք Google Glass-ի կոմերցիոն տարբերակի դեպքում, որը Google-ը ծրագրում է թողարկել  2014թ.:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում