Գլխավոր Լրահոս

Samsung-ը կթողարկի Galaxy S4-ի երկու նոր տարբերակ և նոր պլանշետ. WSJ

Samsung-ը կթողարկի Galaxy S4-ի երկու նոր տարբերակ և նոր պլանշետ. WSJ
Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը Samsung Galaxy S4 սմարթֆոնի երկու նոր տարբերակ է նախագծում, որոնք նախատեսում է թողարկել 2014թ. ամռանը, հաղորդում է Wall Street Journal-ը: Առաջին Galaxy S4 Active սարքավորումն է, որն ընկերությունը նախատեսում է թողարկել 2014թ. հունիսին: Այն իրենից կներկայացնի Galaxy S4-ի էքստրեմալ տարբերակը, որը պաշտպանված կլինի փոշուց և խոնավությունից: Մյուս բնութագրիչներով այս սմարթֆոնը կնմանվի Galaxy S4-ին, որը պաշտոնապես ներկայացվել է 2013թ. մարտին: Galaxy S IV-ի երկրորդ մոդելը կներկայացվի Galaxy S4 Active-ից մեկ ամիս անց, որն իրենից կներկայացնի հիմնական մոդելի փոքր տարբերակը: Նոր սմարթֆոններից բացի` Samsung Electronics-ը պատրաստվում է թողարկել նաև իր 8-դյույմանոց պլանշետի նոր տարբերակը, որը կունենա 7-10,1-դյույմանոց էկրան: Samsung-ը համարվում է աշխարհում սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունը: IDC հետազոտական ընկերության տվյալների համաձայն` 2013թ. 1-ին եռամսյակում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 70,7 մլն սմարթֆոն և շուկայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը` 32,7% մասնաբաժնով: Նշենք, որ մատակարարումների ցուցանիշով Samsung-ը գերազանցում է իր ամերիկյան մրցակցին` Apple-ին: Իսկ պլանշետների շուկայում, ըստ IDC-ի, մատակարարումների ցուցանիշով առաջին հորիզոնականում է Apple-ը: 2012թ. 4-րդ եռամսյակի տվյալների համաձայն` Samsung ընկերությունը իրացրել է 7,9 մլն պլանշետ` գրավելով շուկայի 15,1% մասնաբաժինը: Համեմատության համար նշենք, որ Apple-ն իրացրել է 22,9 մլն iPad պլանշետ` գրավելով շուկայի 43,6%-ը մասնաբաժինը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում