Գլխավոր Լրահոս

Հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել. Ա.Վարդանյան

Հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել. Ա.Վարդանյան

Տարբեր հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել. նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբացության պատգամավոր, Երևանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն իրականում բանակային հանդիպումներ չի ունենում, միայն քարոզարշավի ֆոն է ստեղծում: «Նրանք մարդկանց հետ չեն հանդիպում, քարոզարշավ չեն անում. պարբերաբար բերում են պետական հիմնարկների աշխատողներին, ուսուցիչներին և վերջ: Իրականում իրենք զբաղված են իրենց ընտրական մեքենան կատարելագործելով»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց, որ հայաստանյան բնակչության քառասուն տոկոսն ուզում է արտագաղթել, և այս պարագայում անթույլատրելի է վարդագույն ներկայացնել իրավիճակը: «Վստահ եմ, որ երևանցիների մեծ մասը հինգ հազար, տաս հազար դրամով խաբվող չէ»,- ասաց նա:

Երևանը, Վարդանյանի խոսքով, շատ վատ է կառավարվում: «Ինձ բացատրեք տեսնեմ, ինչո՞ւ պիտի գործուղումների ծախսերը գերակատարվեն, իսկ սոցիալական ծախսերը թերակատարվեն»,- նշեց նա:

Վարդանյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր գոհ են ներկա վիճակից, պիտի գնան և ձայն տան իշխող քաղաքական ուժին, իսկ ով ցանկանում է բարեփոխումներ, պիտի քվեարկի ՀՅԴ-ի օգտին:

Այս ընտրություններում, նրա խոսքով, իրական է ընտրողի քվեն պահելը, քանի որ այս անգամ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների նվազագույնը կեսը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ, բացի դրանից, հենց վերջերս է ընտրողն իր «ոչ»-ն ասել իշխանությանը: «Ես շատ եմ խնդրում մեր երևանցիներին. նրանց մեծ մասը չի գնում ընտրություններին՝ չի հետաքրքրվում քաղաքականությամբ կամ մի այլ պատճառով: Այս անգամ, շատ եմ խնդրում, գնացեք ընտրատեղամաս, նորից մի քվեարկեք, միայն ընտրացուցակներում նայեք՝ ձեր փոխարեն, ձեր երեխայի, տարիներ առաջ երկրից հեռացած հարևանի փոխարեն քվեարկել են թե ոչ»,- նշեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում