Գլխավոր Լրահոս

Մարկ Ցուկերբերգը միացել է «1 դոլար աշխատավարձ» ակումբին

Մարկ Ցուկերբերգը միացել է «1 դոլար աշխատավարձ» ակումբին
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն այսուհետև ստանալու է 1 դոլար խորհրդանշական աշխատավարձ, այս մասին ասված է Facebook կորպորացիայի պաշտոնական զեկույցում: 2012թ. Ցուկերբերգի աշխատավարձը կազմել է կես մլն դոլար: «Աշխատանքի վարձատրության մեր հանձնաժողովը ուսումնասիրել և հավանություն է տվել գործադիր տնօրենի այն դիմումին, որի համաձայն նրա աշխատավարձը կկրճատվի մինչև տարեկան մեկ դոլար», - ասված է զեկույցում: Փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել, այսպիսով՝ 2013-ին Ցուկերբերգը կստանա տարեկան մեկ դոլար: Forbes հեղինակավոր հանդեսի վարկածով՝ Մարկ Ցուկերբերգը մտնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ 100-ի մեջ՝ 13,3 մլրդ դոլար կարողությամբ: 28 տարեկան Ցուկերբերգը աշխարհի ամենաերիտասարդ մեծահարուստն է: 1998թ. մեկ դոլար աշխատավարձ է իր համար սահմանել Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը: 2005թ. Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը, Սերգեյ Բրինն ու ընկերության ներկայիս ղեկավար Էրիկ Շմիդտը հետևել են Ջոբսի օրինակին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում