Գլխավոր Լրահոս

Թողարկվել է Google Now-ի iOS տարբերակը

Թողարկվել է Google Now-ի iOS տարբերակը
Google-ի որոնման անհատականացված Google Now բջջային ծառայությունը, որ ի սկզբանե նախատեսված էր միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար, արդեն հասանելի է Apple-ի iPhone և iPad սարքավորումներից օգտվողների համար, հաղորդում է Verge-ը: Google Now ծառայությունը օգտատիրոջը ցուցադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը` կախված նրա գտնվելու վայրից, գործողություններից և ծրագրերից: Ծառայությունը տեղեկություններ է հաղորդում նաև եղանակային փոփոխությունների, ճանապարհային խցանումների և ծրագրված կետին հասնելու լավագույն երթուղիների մասին: Google Now-ն այսուհետ կկարողանա օդանավակայան ժամանելու պես Gmail-ից ավտոմատ «հանել» էլեկտրոնային ավիատոմսը: iPhone և iPad սարքավորումներում Google Now-ն գործարկելու համար հարկավոր է անվճար թարմացնել այն, բացել բջջային որոնման համակարգն ու էկրանը ձգել դեպի վեր: Արդյունքում օգտագործողը կտեսնի Google-ի անձնական էջի հետ փոխկապակցված բոլոր տվյալները և նախկինում կատարված հարցումների արդյունքները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում