Գլխավոր Լրահոս

Բջջային «չաթերն» իրենց տարածվածությամբ գերազանցում են sms-ներին

Բջջային «չաթերն» իրենց տարածվածությամբ գերազանցում են sms-ներին
Բջջային մեսենջերներն առաջին անգամ իրենց տարածվածությամբ գերազանցել են ավանդական տեքստային հաղորդագրություններին: Բրիտանական Financial Times-ը, վկայակոչելով Informa ընկերության զեկույցը, գրում է, որ 2012թ. WhatsApp, BlackBerry Messenger, Viber, Nimbuzz, iMessage և KakaoTalk բջջային ծրագրերի օգնությամբ փոխանակվել է 19 մլրդ, իսկ sms-ի միջոցով` 17,6 մլրդ հաղորդագրություն: Փորձագետների կանխատեսմամբ` 2014թ. սմարթֆոնների «չաթի» միջոցով կփոխանցվի 50 մլրդ հաղորդագրություն, իսկ sms-ների միջոցով` 21 մլրդ: Նշվում է, որ այս հանգամանքը լրջորեն կարող է անդրադառնալ բջջային օպերատորների եկամուտների վրա: Ovum հետազոտական ընկերության հաշվարկների համաձայն` բջջային ծրագրերի «մեղքով» 2013թ. բջջային պրովայդերների եկամուտը sms հաղորդագրություններից կկրճատվի $32,6 մլրդ-ով, իսկ 2020թ. այս ցուցանիշը կավելանա մինչև $86 մլրդ: Նշենք, որ կանադական նոր` BlackBerry Z10 սմարթֆոնի BlackBerry Messenger-ի օգնությամբ հնարավոր է իրականացնել աուդիո և տեսազանգեր: Ամերիկյան Apple սարքավորումներում աշխատող iMessage-ը, իր հերթին, միավորում է օնլայն հաղորդագրություններն ու sms-ները: Իսկ Android օպերացիոն համակարգում աշխատող Chat Heads բջջային մեսենջերի օգնությամբ օգտատերերը հնարավորություն ունեն սոցցանցերում անվճար շփվել իրենց ընկերների հետ: Հատկանշական է, որ բջջային ակնթարթային հաղորդագրություններն ավելի տարածված են Եվրոպայում և ԱՄՆ-ում, ընդ որում` համեմատաբար թանկ սմարթֆոններում: Իսկ զարգացող երկրներում, օրինակ` Հնդկաստանում և Հարավային Ամերիկայում, սովորական բջջային հեռախոսներում նշված բջջային ծրագրերի տեղադրման հնարավորությունները բացակայում են, հետևաբար օգտագործողները նախընտրում են օգտվել sms-ներից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում