Գլխավոր Լրահոս

Ոստիկանությունը պատրաստվում է ընտրություններին

Ոստիկանությունը պատրաստվում է ընտրություններին

Ապրիլի 29-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանի մոտ տեղի  ունեցած խորհրդակցությունը նվիրված էր մայիսի 5-ին կայանալիք  Երևանի ավագանու  ընտրություններին. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Անդրադառնալով կատարված  աշխատանքներին` Սաշա Աֆյանը խորհրդակցության մասնակիցներին հիշեցրել է, որ նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ ոստիկանության վրա դրված պարտականությունները պետք է կատարվեն բարձր մակարդակով: Իսկ ոստիկանության հիմնական խնդիրը տվյալ դեպքում հասարակական կարգի ապահովումն է,  իրավախախտումների բացառումը:

Ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է  լիարժեք իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այս հանձնարարական-ցուցումն է տրված ոստիկանության պետի կողմից, և այն անվերապահորեն պետք է որպես ուղեցույց լինի ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանների համար:

Սաշա Աֆյանը նշել է, որ  ընտրությունների հետ կապված նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքները ոստիկանության կողմից կատարված են հավուր պատշաճի,  ստեղծված են լիարժեք ծառայություն իրականացնելու համար բոլոր նախադրյալները: Պետք է առաջնորդվել ոստիկանության իրավաբանական վարչության պատրաստած ուղեցույցով,  որում ներկայացված են ընտրությունների ժամանակ  ոստիկանի ֆունկցիոնալ պարտականություններն ու իրավունքները:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է նաև  ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից կազմված  պլանը` մայիսի 5-ին կայանալիք  ընտրությունների ընթացքում հասարակական կարգի  պահպանման և անվտանգության ապահովման ուժերի տեղաբաշխման վերաբերյալ:

Սաշա Աֆյանը կոնկրետ հանձնարարություններ է տվել խորհրդակցության մասնակիցներին` պահանջելով կրկին ստուգել անձնակազմերի պատրաստականությունը, ընտրացուցակների հետ կապված հարցերը և այլն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում