Գլխավոր Լրահոս

Ընտրությունները լինելու են բացառիկ մրցակցային. Ա.Բախշյան

Ընտրությունները լինելու են բացառիկ մրցակցային. Ա.Բախշյան

Կանաչի կտրտելն ու բողոքելը հեշտ է, ուզում ես գործ անել, մի կուսակցություն մտիր ու գործ արա. Ազատության հրապարակում ամուսնու՝ լուսահոգի Յուրի Բախշյանի հետ իր զրույցը պատմեց Անահիտ Բախշյանը: «Դրանից հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի սահմռկեցուցիչ ոճիրը»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հանցագործության հետ իր բազմաթիվ հարցերը պատասխան չեն ստացել մինչ օրս: ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը զոհ է գնացել նաև Անահիտ Բախշյանի ամուսինը, ով պատգամավոր էր, և դեպքից որոշ ժամանակ անց նա, հիշելով ամուսնու խոսքը, նա որոշել է մտնել որևէ կուսակցություն ու քաղաքական պայքար ծավալել: Անահիտ Բախշյանն, իր խոսքով, տեսել է, որ այն քաղաքական ուժը, որի շրջանակում գործում էր ամուսինը, հեռանում է իր հայտարարած գաղափարական ուղուց, և որոշել է մտնել «Ժառանգություն» կուսակցություն:

«Այսպես չի կարող շարունակվել, ես մինչև կյանքիս վերջ հավատարիմ եմ մնալու իմ Յուրայի գաղափարներին, հավատարիմ եմ մնալու այս հրապարակում իմ տված երդմանը...,- Անահիտ Բախշյանի աչքերն արցունքով լցվեցին, և նա շարունակեց հուզմունքից դողացող ձայնով,- մայիսի 5-ի ընտրությունները լինելու են բացառիկ մրցակցային: Ես հավատում եմ, որ «Բարև Երևան» դաշինքը, համագործացելով մյուս ընդդիմադիր ուժերի հետ, վերականգնելու է մեր քաղաքացիների հավատը սեփական քվեները պահապնելու նկատմամբ»,- նշեց նա:

Նա ամփոփեց՝ փաստելով. «Մեր ներկայությամբ պարտավոր ենք փոխել Երևանի քաղաքպետարանի փակ գործունեությունը»:

Լուսանկարը՝ «Փաստինֆո»-ի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում