Գլխավոր Լրահոս

Նահանջի հնարավորությունը սպառվել է. Ռուբեն Հակոբյան

Նահանջի հնարավորությունը սպառվել է. Ռուբեն Հակոբյան

Հավատացեք, սա այն դաշինքն է, որ ազնվորեն գնում է իշխանափոխության. Ազատության հրապարակում «Բարև Երևան» դաշինքի նախընտրական հանրահավաքին հարթակից ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը:

«Նահանջի հնարավորությունը սպառվել է: Երբ այսօր անհատներին են կարևորում, դա սխալ է: Այսօր կարևորն այն է, որ իշխանության մենաշնորհը քանդենք, ջարդենք:

Եթե այս հրապարակը լեզու ունենար, ապա կասեր, որ մենք քանակի խնդիր չենք ունեցել: Մենք երբեք չենք տառապել քանակ լցնելով, այլ միայն՝ որակով:

Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր տանը կայքերով են մեզ լսում, կամ հովին կանգնած կամ տան պատշգամբներից, գիտակցում են, որ այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու խնդիրը չէ, այլ՝ խղճի մտոք քվեատուփին մոտենալու խնդիրն է: Խնդիր է դրված. գիտակցորեն պաշտպանել իրենց ապագան, իրենց արժանապատվությունը»,- նշեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում