Մենք մի նպատակի համար ենք հավաքվել՝ վերադարձնել այն, ինչ պատկանում է մեզ, քանի որ մենք վաստակել ենք այդ ամենը: Ազատության հրապարակում «Բարև Երևան» դաշինքի նախընտրական հանրահավաքին հարթակից ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանը:
«Այս կարճ ժամանակում շուրջ կես միլիոն երևանցի հեռացել է Երևանից»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց առաջին խնդիրն է կանգնեցնել ահագնացող չափերի հասնող արտագաղթը:
«Բարև, Երևան, որ բերելու է Բարև բոլորիս: Գնում ենք մայիսի 5-ին և բարև ենք ասում»:
Ազատության հրապարակում քվեարկության դրվեց մայիսի 9-ի հանրահավաքի ժամը: «Վեցին, վեցին» բացականչությունների ներքո որոշվեց հանրահավաքը սկսել ժամը 18:00-ին:
«Բարև Երևան»-ի այսօրվա նախընտրական հանրահավաքի ավարտին, ինչպես սկզբում, երգեց Արթուր Իսպիրյանը: «Սեր իմ Երևան»-ով ավարտվեց հանրահավաքը:
Civilnet











