Գլխավոր Լրահոս

Երևանի ավագանու նիստերը պիտի օն-լայն հեռարձակվեն. Ա.Մարտիրոսյան

Երևանի ավագանու նիստերը պիտի օն-լայն հեռարձակվեն. Ա.Մարտիրոսյան

Երևանի ավագանու նիստերը պիտի օն-լայն հեռարձակվեն. «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: «Բյուջեն միանշանակ պիտի վերահսկվի, մինչդեռ հիմա, օրինակ, լինում է, որ որպես որոշման մասին իրազեկում,  բերել, մուտքում հաշվետվություն են փակցրել, լուսանկարել են, հետո՝ պոկել-տարել կամ պատռել. որ չկարողանան ասել, թե ինչու չեք իրազեկել»,- ասաց նա:

Ըստ Մարտիրոսյանի՝ ինչպես բազմաթիվ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում Երևանի քաղաքացին իրավունք ունի ներկա գտնվել ավագանու նիստերին ու իր առաջարկները ներկայացնել, սակայն «ներքին պայմանավորություն է ձեռք բերվել, և այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ միայն քաղաքացիները, նույնիսկ լրատվամիջոցները ներկա չեն լինում այդ նիստերին»:

Արմեն Մարտիրոսյանը խոստացավ, որ «Բարև Երևան» դաշինքի՝ քաղաքապետարանում մեծամասնություն կազմելուց հետո երևանցի ուսուցիչներն այլևս ստիպված չեն լինի կրել «որոշակի թվով ծնողներ ապահովելու պարտավորությունը»:

Քարոզարշավը Արմեն Մարտիրոսյանն ընդհանուր առմամբ հաջողված  համարեց, թեպետ այն առանձնահատուկ էր նրանով, որ թե իշխանությունը, և թե ընդդիմությունը «Ժառանգության»-ն ու «Բարև Երևան»-ին պահում էին քննադատության թիրախում: «Մենք մրցավազքի մեջ չենք՝ բոլոր խոսքերին պատասխանելու առումով»,- նշեց նա:

Անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած բանավեճում «հետընտրական դաշինքի մասին որոշակի խոստումներ չտալուն»՝ նա ասաց. «Մենք գերադասում ենք ոչ թե ասել, հետո անել ուրիշ բան, այլ ապացուցել գործով: Իսկ մեր ողջ պատմությունն ապացուցում է, որ աջակցել ենք բոլոր ընդդիմադիր նախաձեռնություններին: Բնականաբար, ընտրություններից հետո մենք համագործակցելու ենք ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ»:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում