Գլխավոր Լրահոս

Երուսաղեմի հայոց պատրիարքն Իսրայելին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Երուսաղեմի հայոց պատրիարքն Իսրայելին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լուսանկարը` jpost.com-ի Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երուսաղեմի հրեական համալսարանում (Իսրայել) կազմակերպված համաժողովին ընթերցված ուղերձում նշել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է Իսրայելը շարունակում հրաժարվել 1,5 մլն հայերի կոտորածը թուրքերի կողմից Ցեղասպանություն կոչելուց: Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, համաժողովին մասնակցել են իսրայելցի պաշտոնյաններ, մտավորականներ, Երուսաղեմում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, Իսրայելում հայ համայնքի ներկայացուցիչներ: Պատրիարքը կարծիք է հայտնել, որ եթե Միացյալ Նահանգներն ընդուներ պատմական ողբերգության փաստը, Իսրայելը նույնը կաներ: «98 տարվա ընթացքում այնքան շատ ջանք է ներդրվել՝ ստիպելու թուրքերին ընդունել իրենց իրագործած ցեղասպանությունը, սակայն նրանք շարունակում են հերքել»,- նշել է Նուրհան Մանուկյանն Իսրայելի հայերին և հրեաներին ուղղված իր ուղերձում: Միաժամանակ` պատրիարքն Իսրայելի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հիշեցնելով Նապոլեոն Բոնապարտի հայտնի միտքը, թե աշխարհը տառապում է ոչ թե վատ մարդկանց բռնարարքներից, այլ լավ մարդկանց լռությունից:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում