Մեկ ամսում Facebook-ը լքել է 6 մլն օգտատեր

Վերջերս Facebook սոցցանցն առերեսվել է օգտատերերի զանգվածային արտահոսքի խնդրին, գրում է բրիտանական Guardian-ը` վկայակոչելով SocialBakers վերլուծական ընկերության տվյալները:
Դրանց համաձայն` միայն անցած ամսվա ընթացքում սոցցանցն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ զարգացած երկրներում կորցրել է մոտ 6 մլն օգտատեր, ինչը կազմում է սոցցանցի ընդհանուր օգտատերերի շուրջ 4%-ը:
Մասնավորապես` Մեծ Բրիտանիայում Facebook-ի օգտատերերի թիվը կրճատվել է 1,4 մլն-ով կամ 4,5%-ով: Վերջին 6 ամիսների ընթացքում սոցցանցը կորցրել է 9 մլն երկրպագու ԱՄՆ-ում և 2 մլն` Մեծ Բրիտանիայում: Նշենք, որ նման միտում է նկատվում նաև Կանադայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ճապոնիայում:
Մյուս կողմից` Լատինական Ամերիկայում Facebook-ի օգտատերերի թիվն աճում է: Վերջին ամսում Բրազիլիայում սոցցանցից օգտվողների թիվն աճել է 6%-ով` կազմելով 70 մլն:
Թեմա
Civilnet










