Գլխավոր Լրահոս

Ավագանու ընտրությունների գլխավոր դերակատարը թաղային հեղինակություններն են. դիտորդ ՀԿ-ներ

Ավագանու ընտրությունների գլխավոր դերակատարը թաղային հեղինակություններն են. դիտորդ ՀԿ-ներ

Մայիսի 5-ի ավագանու ընտրություններում ամենաակտիվն ու գլխավոր դերակատարը թաղային հեղինակություններն են լինելու, որոնք փորձելու են ուղղորդել քաղաքացիներին և «ռազմաքաղաքական գործընթաց» իրականացնել: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեցին Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Շատ կարևոր է, որ ամեն տեղ մարդիկ լինեն, որ վերահսկեն: Լավ կլինի, որ սաղավարտներով լինեն, քանի որ շատ դժվար է լինելու»,- ասաց Iditord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ Iditord-ը յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս դիտորդ լինել: Նրա խոսքով` նախընտրական շրջանում Iditord-ը 15 ահազանգ է ստացել, ինչը, ըստ նրա, բավական քիչ է:  

«Մեդիա Կենտրոնի» խմբագիրներից Կարինե Իոնեսյանն էլ նշեց, որ այս ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու 18 ՀԿ` 6625 դիտորդով: Համեմատության համար նա նշեց, որ 2009թ. դիտորդական առաքելություն է իրականացրել 30 ՀԿ` սակայն ավելի քիչ դիտորդով` 5968:

Հանդիպմանը ներկա «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի» անդամ Սաթենիկ Բադեյանը նշեց, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնելու 100 դիտորդների և երկու շրջիկ խմբերի միջոցով: Նա հավելեց, որ այս ընտրությունների ժամանակ ՀԿ-ները բավականին համախմբված են, և անխտիր բոլոր ընտրատեղամասերը վերահսկվելու են դիտորդների կողմից:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» անդամ Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրենք տեղամասերում մասնավորապես հետևելու են, թե ինչ պայմաններում են աշխատում լրագրողները: Ըստ նրա՝ այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ լրագրողների նկատմամբ արդեն ֆիզիկական բռնություն է կիրառվել: 

«Ընտրական ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Աղասի Եսայանն էլ նշեց, որ ՀԿ-ն դիտորդական առաքելություն չի իրականացնելու, այլ սպասարկելու է դիտորդներին: Նրա խոսքով` դիտորդները հաղորդագրությունների միջոցով ուղարկելու են տարբեր տեղամասերում ընտրողների քանակը:

«Ընտրական համակարգեր կենտրոն» կազմակերպության անդամ Վահրամ Վարդանյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպությունը վերահսկել է նաև քարոզարշավը:

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Շագաֆյանի կարծիքով՝ այս ընտրությունների նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավական ցածր է: Այս տեսակետը չկիսեց Վահրամ Վարդանյանը՝ նշելով, որ ի տարբերություն 2009թ.՝ այս ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև քաղաքական ուժերի շրջանում, որոնք ցանկանում են «հետ բերել կորցրածը»:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում