Գլխավոր Լրահոս

Skype-ն ինտեգրվել է Outlook.com-ին

Skype-ն ինտեգրվել է Outlook.com-ին
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է Outlook.com փոստային ծառայության հնարավորությունների ընդլայնման և նրանում Skype ծառայության ինտեգրման մասին, հաղորդում է Mashable-ը: Ներկայում այս ծառայությունը հասանելի է միայն Մեծ Բրիտանիայի բնակիչներին: Մեկ շաբաթից ծառայությունը հասանելի կլինի նաև Գերմանիայում և ԱՄՆ-ում, իսկ առաջիկա ամիսներին` Outlook.com-ի օգտատերերին ամբողջ աշխարհում: Նշենք, որ Outlook.com-ի համար Skype ծառայությունը գործում է Internet Explorer, Chrome և Firefox բրաուզերների վերջին տարբերակներում` հատուկ պլագինի գործարկման արդյունքում: Հարմարավետության նկատառումներից ելնելով` օգտատիրոջ Skype և Microsoft անձնական էջերը փոխկապակցված են միմյանց, որի արդյունքում կոնտակտային տվյալները միավորվում են մեկ միասնական տեղեկատուի ներսում և սինխրոնիզացվում են բոլոր սարքավորումներում: Հիշեցնենք, որ 2011թ. մայիսին Microsoft-ը ձեռք է բերել Skype ծառայությունը` վերջինիս դիմաց վճարելով $8,5 մլրդ: Skype-ը ստեղծվել է 2003թ.: 2005թ սեպտեմբերին այն գնել է eBay-ը, որը 2009թ. նոյեմբերին այն վաճառել է Silver Lake ներդրումային խմբին: 2012թ. Skype-ի օգտատերերի թիվը գերազանցել է 45 մլն-ը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում