Գլխավոր Լրահոս

Պետք է բարձրացվի ամբողջ ՀՀԿ-ի ունեցվածքի օրինականության հարցը. Ա. Սաքունց

Պետք է բարձրացվի ամբողջ ՀՀԿ-ի ունեցվածքի օրինականության հարցը. Ա. Սաքունց

Պետք է դրվի ոչ միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի, այլև ամբողջ Հանրապետական կուսակցության ունեցվածքի օրինականության հարցը: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` նշելով, որ ՀՀԿ-ի ամբողջ ունեցվածքը և գույքը իր սեփականն է` ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնք վարձակալության են վերցրել իրենց միջոցները:

«Ոչ միայն ՀՀԿ անդամներն են հարուստ, այլև կուսակցությունը»,- ասաց Սաքունցը:

Նրա խոսքով` Երևանի ավագանու ընտրությունները զուտ տեղականից վերափոխվել են համապետական նշանակության, քանի որ Երևանը Հայաստանի 1/3-ն է:

Սաքունցի կարծիքով` նախընտրական քարոզարշավում ծրագրային պայքար չեղավ: Նա ընդգծեց, որ ոստիկանությունն իր նախաձեռնությամբ որևէ խախտում չի արձանագրում և սպասում է, որ դիտորդներն ու անդամները դիմեն: Սաքունցը նաև հույս հայտնեց, որ այս ընտրություններում ոստիկանությունը գոնե «ձևական ակտիվություն» կցուցաբերի:

«Եթե ինստրուկտաժի կարիք ունեն, մենք կարող ենք նրանց ասել, թե որոնք են խախտումների հիմնական ձևերը և ոնց կարելի է դրանց դեմ պայքարել»,- ասաց Սաքունցը:

Խոսելով ընտրակաշառքների մասին՝ նա նշեց, որ այս ընտրություններում ընտրակաշառքները շատ նուրբ են կատարվում: Ըստ նրա` խոսքը ոչ միայն գումարների մասին է, այլև, օրինակ, աշխատանքից չհեռացնելու խոստումների:

Սաքունցը նշեց, որ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ ընտրությանը մասնակցածների ցուցակի հրապարակման անհասանելիությունը: «Դե ֆակտո մեռյալների հաշվին ձայների ապահովումը լինելու է ընտրախախտումների մեխանիզմներից մեկը»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում