Գլխավոր Լրահոս

ԲՀԿ քաղաքապետը քաղաքացու դիմումին նույն օրն է պատասխանելու. Ծառուկյան

ԲՀԿ քաղաքապետը քաղաքացու դիմումին նույն օրն է պատասխանելու. Ծառուկյան

Մենք ոչ մեկի առաջ պատասխանատու չենք` բացի ժողովրդից: Մայիսի 2-ին Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին այսպիսի հայտարարություն արեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ամենակարևորն այն է, որ հասարակությունը հուսախաբ չի լինելու»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը` հավելելով, որ իրենք միշտ քիչ ասել են, բայց շատ են արել և այդպես էլ շարունակելու են:

Ծառուկյանը նաև նշեց, որ իրենց քաղաքապետը կաշառք չի վերցնելու, քաղաքացու դիմումին նույն օրը պատասխանելու է և քաղաքացիներին վերևից չի նայելու:

ԲՀԿ առաջնորդի խոսքով` Երևանում չկա չլուծվող խնդիր, բոլոր խնդիրները լուծվող են, սակայն ճիշտ մարդիկ են հարկավոր այդ խնդիրները լուծելու համար:

«Այդ մարդիկ պետք է հասկանան, որ իշխանությունը ոչ թե իրենց հոր սեփականությունն է, այլ ժողովրդի ձայնով հաղթած պաշտոն»,- ասաց նա:

Ծառուկյանը կոչ արեց միասնական լինել, համախմբվել և մոռանալ արտագաղթի ճանապարհը:

«Մայիսի 5-ին Ձեր ձայնը տվեք նրանց, ում հավատում եք և ում հետ հույս եք կապում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը` հավելելով, որ այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ կլինի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում