Գլխավոր Լրահոս

Քաղաքային իշխանությունը՝ քաղաքական հակակշիռ, հետո նաև՝ տնտեսական հակակշիռ. Վ.Օսկանյան

Քաղաքային իշխանությունը՝ քաղաքական հակակշիռ, հետո նաև՝ տնտեսական հակակշիռ. Վ.Օսկանյան

Նախագահական ընտրություններին չմասնակցելու պատճառով մի փոքր կորուստ էինք ունեցել, պիտի խոստովանեմ, որ մի փոքր հիասթափություն կար ժողովրդի մեջ, բայց այս քարոզարշավի ժամանակ ոչ միայն շատ արագ վերականգնվեց դա, այլև՝ առաջ անցանք. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում «ԲՀԿ» ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով՝ այսօր ավելի ու ավելի ընկալելի է դառնում դեռ քարոզարշավի սկզբում իր շրջանառած այն թեզը, որ մեր երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը քաղաքական մենաշնորհն է: «Այնպես որ, նախ անհրաժեշտ է ընտրություններով իշխանափոխության հասնել գոնե քաղաքի մակարդակով, հետո քաղաքական հակակշիռներ ստեղծել»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքական հակակշիռը կարող է վերաճել տնտեսական հակակշռի: «Մենք, այո, կարող ենք ընդլայնված տնտեսական քաղաքականություն վարել Երևանում»,- ասաց նա:

Վարդան Օսկանյանը խոսեց նաև Երևանի այն բնակիչների մասին, ովքեր ապրում են անկոյուղի բնակարաններում, սոցիալական շատ ծանր պայմաններում, մեկ կիլոմետր անցնելու համար սարսափելի ճանապարհի պարագայում շուրջ քսան րոպե են ծախսում, ովքեր մեծ սպասելիքներ չունեն, այլ միայն՝ տարրական կարիքների բավարարման պահանջ:

Ըստ Օսկանյանի՝ ընտրվելու դեպքում իրենք գործելու են առավելագույնս արդյունավետ մեխանիզմով. «Իհարկե, գեղեցիկ են ծաղիկները, նստարանները, սակայն այդ ամենն այնպես է պետք կազմակերպել, որ ընթացքում աշխատատեղեր ստեղծվեն: Կառավարման փիլիսոփայությունը պիտի փոխվի»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում