Գլխավոր Լրահոս

Ուորեն Բաֆեթը գրանցվել է Twitter-ում

Ուորեն Բաֆեթը գրանցվել է Twitter-ում
Լուսանկարը` guardian.co.uk-ի Ամերիկացի միլիարդատեր, Berkshire Hathaway ներդրումային ընկերության 82-ամյա ղեկավար Ուորեն Բաֆեթը Twitter-ում միկրոբլոգ է բացել: Սոցցանցում նա գրանցվել է @WarrenBuffett անվամբ: Twitter-ում օգտահաշվի բացման մասին Բաֆեթը հայտարարել է ԱՄՆ Նեբրասկա նահանգի համալսարանում` ժամանակակից ամերիկյան հասարակությունում կանանց դերին նվիրված համաժողովի ընթացքում: Մի քանի ժամ անց նրա միկրոբլոգին բաժանորդագրվել էր արդեն ավելի քան 150 հազ. օգտատեր: Հայտնի ներդրողը, սակայն, դեռ որևէ մեկի նորություններին Twitter-ում չի բաժանորդագրվել: «Իմ ընտանիքն այլևս չի կարող պնդել, որ ես մնացել եմ 19-րդ դարում»,- կատակել է միլիարդատերը: Հատկանշական է, որ Բաֆեթին քիչ են հետաքրքրում տեխնոլոգիական ընկերություններում կատարվող ներդրումները: Նրա խոսքով` ինքը չի կարող կանխատեսել դրանց ապագան այն նույն ճշգրտությամբ, ինչ ապահովագրական կամ արդյունաբերական ընկերություների դեպքում է: Ներդրողի աշխատանքային սենյակում անգամ համակարգիչ չկա, որից նա սակայն օգտվում է տանը, այդ թվում` օնլայն խաղեր խաղալու համար: Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը Բաֆեթի կարողությունը գնահատում է $57 մլրդ: Այս ցուցանիշով գործարարը զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երրորդ հորիզոնականը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում