Գլխավոր Լրահոս

Հայաստանում լավատես է գործարարների միայն 14%-ը

Հայաստանում լավատես է գործարարների միայն 14%-ը

Հայաստանում գործարարների միայն 14%-ն է լավատեսորեն նայում առաջիկա 12 ամիսներին երկրի տնտեսության բարելավման հեռանկարին, վկայում են «Գրանթ թորնթոն ինթերնեշնլ» միջազգային աուդիտորական ընկերության՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի «Միջազգային գործարար զեկույցի» (IBR) տվյալները։ 2012թ. չորրորդ եռամսյակում ցուցանիշը կազմել է 42%։

Համաձայն զեկույցի՝ տնտեսական հեռանկարների հարցում աշխարհում լավատես է գործարարների 27%-ը՝ նախորդ եռամսյակի 4%-ի համեմատ։ Երեք խոշորագույն տնտեսություններում ևս գրանցվել է լավատեսության աճ։ Միացյալ Նահանգներում ցուցանիշը 31% է (2012թ. չորրորդ եռամսյակի 4%-ի համեմատ), Չինաստանում՝ 29% (նախորդ 19%-ի համեմատ)։ Ճապոնիայում նույնպես նվազել են հոռետեսական տրամադրությունները՝ ցուցանիշը -70%-ից կրճատվել է մինչև -2%։ Վստահությունը վերադարձել է անգամ PIGS (Պորտուգալիա, Իտալիա, Հունաստան և Իսպանիա) երկրներում՝ -56%-ից հասնելով 15%-ի։

Ընկերության փորձագետների խոսքով՝ զարգացած շուկաներում գործարարները աճի հնարավորություն են տեսել՝ կուտակած դրամական միջոցները տրամադրելով ներդրումների։ «Պահանջարկի ավելացումը խթանել է գործարարների լավատեսությունը։ Ցուցանիշը, ի դեպ, առաջին անգամ է այսքան բարձր 2011-ից ի վեր։ Լավատեսության մթնոլորտը, թերևս, որոշիչ դեր կարող է խաղալ այն գործարարների համար, որոնք կարծում են, որ այժմ աճի հիմքերը դնելու լավագույն ժամանակն է»,– ասվում է զեկույցում։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կտրուկ ավելացել են նաև գործարարների ներդրումային ծրագրերը, հատկապես զարգացած շուկաներում։ Եվրամիությունում գործարարների 44%-ը հաջորդ տարի ծրագրում է ավելացնել ներդրումները սարքավորումներում՝ նախորդ եռամսյակի 26%-ի դիմաց։ Մեծ յոթնյակի անդամ երկրներում ցուցանիշը բարձրացել է 7-տոկոսային կետով՝ մինչև 34%։

«Միջազգային գործարար զեկույցը» (IBR) գործարարների կարծիքների և սպասումների եռամսյակային տեսություն է։
Հետազոտությունը կատարվում է աշխարհի 44 երկրի շուրջ 3200 ընկերությունում անցկացվող հարցումների հիման վրա։ Հարցվող գործարարների թիվը հասնում է տարեկան 12 հազ-ի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում