Ինֆոգրաֆիկան պատրաստված է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» նախագծի կողմից
Մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային 1 և տեղական 26 կազմակերպություն, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը:
Ավագանու ընտրություններին դիտորդ կլինի միջազգային «Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես» (ԵԽ ՏՏԻԿ) կազմակերպությունը:
ԿԸՀ կայքի տվյալների համաձայն` մայիսի 3-ի դրությամբ տեղական կազմակերպությունների դիտորդների ընդհանուր թիվը 6613 է: Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ընտրական համակարգեր կենտրոն», «Իրավակիրթ հասարակություն», «Հարմոնիա», «Երիտասարդ ակումբների դաշնություն», «Թրանսթարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Համաչափ զարգացում համայնքային զարգացման», «Համահայկական երիտասարդական ասոցիացիա», «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն, «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա», «Կալյաս», «Շահեն» և մի շարք այլ ՀԿ-ներ:
Civilnet











