Գլխավոր Լրահոս

Առաջին անգամ ընդդիմադիր ուժերի հարվածը նույն ուղղությամբ է. Վ. Խաչատրյան

Առաջին անգամ ընդդիմադիր ուժերի հարվածը նույն ուղղությամբ է. Վ. Խաչատրյան

Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ընդդիմադիր ուժերի հարվածը նույն ուղղությամբ է և վճռական: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ ամփոփելով ընտրարշավը:

«Եթե հասնենք հաջողության, ապա իշխանական համակարգի հեռանալու հարցը ավելի իրականանալի կդառնա»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է նաև, որ ոչ իշխանական ուժերն ավելի շատ քաղաքական հանգամանքներին են ուշադրություն դարձնում:

Խոսելով ավագանու ընտրությունների մյուս առանձնահատկությունների մասին՝ նախկին քաղաքապետը նշեց, որ այս անգամ ընտրություններին մասնակցում են Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցությունները և բոլորն էլ, գրեթե, առաջին դեմքերով են հանդես գալիս:

Հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը մրցակցում, թե համագործակցում է ոչ իշխանական ուժերի հետ, Խաչատրյանը նշեց, որ երկուսն էլ, ինչը նշանակում է, որ ուժերն ազատ են:

«Լավ է, որ ոչ իշխանական ուժերով միասնական ցուցակով հանդես չեկանք, քանի որ այս ձևով հասարակությունն ավելի մեծ ընտրության հնարավորություն ունի»,- ասաց նա` հավելելով, որ ընդդիմադիր բոլոր հինգ թեկնածուներն էլ կարող են քաղաքապետ դառնալ:

Խաչատրյանը նշեց, որ ընտրողների մոտ մեծ ոգևորություն է զգում, և կարևոր է այն փաստը, որ քաղաքացին հասկացավ, որ այս ընտրությունները քաղաքական են:

Խոսելով 2009թ. ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ստացած մանդատները վայր դնելու մասին՝ թեկնածուն նշեց, որ իրենք կամակորություն չեն դրսևորել, և  բոլորն էլ գիտեն, որ ընտրությունները եղել են կեղծված: Նրա խոսքով` եթե իրենց պատրաստած փաստաթուղթը հասներ Սահմանադրական դատարան, ապա ընտրությունները չեղյալ կհայտարարվեին: Սակայն այն այդպես էլ չհասավ, քանի որ ՀԱԿ անդամ Մարքսիստական կուսակցությունը չստորագրեց այդ փաստաթղթի տակ:

Խոսելով քաղաքապետ ընտրվելու դեպքում իր առաջին գործողությունների մասին՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իր համար ամենակարևորը քաղաքացին է և այն, թե նա ինչ կպատվիրի իրեն: Խաչատրյանը նաև ընդգծեց, որ ուշադրություն է դարձնելու տարբեր սոցհարցումներին, թե ինչի կարիք ունի երևանցին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում