Outlook.com-ի օգտատերերի թիվը 400 մլն է

Հայտնի բրենդն ու բազմամիլիոնանոց գովազդային միջոցառումները մեծ ճանաչում են բերել ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության նոր փոստային ծառայությանը` Outlook.com-ին: 2012թ. ծառայության թողարկման պահից ի վեր` նրա ակտիվ օգտահաշիվների թիվը հասել է 400 մլն-ի, որից 300 մլն-ը «տեղափոխվել» է Hotmail ծառայությունից, հաղորդում է BusinessInsider-ը:
Ակտիվ օգտատերերից 125 մլն-ն օգտվում է էլեկտրոնային փոստից, օրացույցից և բջջային սարքավորումներից ստացված կոնտակտային տվյալներից Exchange ActiveSync ծառայության օգնությամբ:
Փորձագետները նշում են, որ Microsoft-ում Outlook.com-ի ճանաչելիությունն արդյունք է ընկերության ծրագրավորողների կողմից շարունակաբար նոր գործառույթների կիրառման: Այս հարցում մեծ դերակատարություն է ունեցել նաև Scroogled գովազդային արշավը, ինչը Microsoft-ին թույլ է տվել «որսալ» մրցակից Google ընկերության մի շարք հաճախորդների:
Թեմա
Civilnet










