Գլխավոր Լրահոս

Երևանի ընտրողների վերջնական թիվը 816 475 է. ոստիկանություն

Երևանի ընտրողների վերջնական թիվը 816 475 է. ոստիկանություն

ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը (www.police.am կայքի Ընտրողների ցուցակ բաժնում ընտրողների, ինչպես և ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ):

Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը ՀՀ քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:

ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813502, որից 810 925 ընտրող ընդգրկված է եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:

Այսպիսով, Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013թ. հրապարակված Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում