Գլխավոր Լրահոս

Instagram-ը թույլ կտա լուսանկարների վրա նշել ընկերներին

Instagram-ը թույլ կտա լուսանկարների վրա նշել ընկերներին
Լուսանկարների անվճար փոխանակման Instagram ծառայությունը «Ինձ հետ կատարված լուսանկարներ» էջում նոր բաժին է գործարկել, որի օգնությամբ լուսանկարների վրա կարելի է նշել ինչպես օգտատերերին, այնպես էլ բրենդերը, հաղորդում է TechCrunch-ը: Մինչ այժմ Instagram-ի լուսանկարներում այլ օգտատերերի հնարավոր էր նշել միայն մեկնաբանությունների բաժնում նրանց հիշատակելու միջոցով` օգտագործելով @ սիմվոլը: Այսուհետ iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված` Instagram բջջային ծրագրի օգտատերերը լուսանկարների վրա հնարավորություն կունենան նշել իրենց ընկերներին, հանրահայտ մարդկանց, բրենդերը, գտնվելու վայրը, լուսանկարների կատարման վայրը և այլն: Ընդ որում` այն օգտատերը, որին նշել են տվյալ լուսանկարի վրա, այդ մասին ծանուցում կստանա, սակայն սա միայն այն դեպքում, եթե լուսանկարը «թաքցված չէ»: Ցանկության դեպքում օգտատերը կարող է այնպես համակարգել գործառույթները, որ յուրաքանչյուր լուսանկարի հրապարակման համար, որի վրա ինքը նշված է, անհրաժեշտ լինի իր հավանությունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում