Գլխավոր Լրահոս

Քննարկվել են Հայաստանում Microsoft-ի տարածաշրջանային կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանում Microsoft-ի տարածաշրջանային կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Microsoft ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Տակույա Հիրանոն նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ երկրի տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանում ստեղծված Microsoft ինովացիոն կենտրոնի աշխատանքները, քննարկել են վերջինիս կողմից գործունեության ընդլայնման, ՀՀ-ում Microsoft-ի տարածաշրջանային հետազոտական կենտրոնի հիմնման հնարավորություններին առնչվող հարցեր: Տակույա Հիրանոն պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շնորհիվ ընդլայնել փոխգործակցության մակարդակը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացին: Միաժամանակ, կարևորվել է մտավոր սեփականության ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացումն ու ապահովումը, ինչը Տակույա Հիրանոյի խոսքով, կարևոր նշանակություն ունի ՏՏ ոլորտի զարգացման գործում: Տեղեկացվել է, որ ներկայում քննարկման փուլում է գտնվում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության և Microsoft-ի միջև հուշագրի ստորագրման նախագիծը՝ նոր կրթական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում