Լուսանկարը` Վ. Օսկանյանի գրասենյակի
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որոնք ժամանել են Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, ասված է Վարդան Օսկանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրել է ընտրարշավի ընթացքը, ընտրողների և լրատվամիջոցների հետ թեկնածուների շփումները: Դիտորդներին հետաքրքրել է, թե թեկնածուները ընտրությունների օրը խախտումների ինչ ռիսկեր են տեսնում, հետընտրական ինչ զարգացումներ են հնարավոր և ինչպես են կուսակցությունները բողոքարկելու հնարավոր ընտրախախտումները:
Civilnet











