Մայիսի 3-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ, ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրությունում:
Կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ ուշադրության են արժանացել Երևանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարևորվել է դրանց անցկացումը օրինականության և ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակում:
Civilnet











