Գլխավոր Լրահոս

ՀՀԿ-ի օրոք կունենանք ավելի վատ Երևան. վկա իրենց փորձը. Ա.Համբարձումյան

ՀՀԿ-ի օրոք կունենանք ավելի վատ Երևան. վկա իրենց փորձը. Ա.Համբարձումյան

Այսօր փորձում են ներկայացնել, թե չտեսնված գործ են անում, թե Տարոնը վերջին տարիների լավագույն քաղաքապետն է. Երևանի «Ազնավուրի» հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների եզրափակիչ հանրահավաքում նշեց ավագանու ՀՅԴ ցուցակի երրորդ թեկնածու, ՀՅԴ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: «Իրականությունը ճիշտ հակառակն է, և երբ այն բարձրաձայնում ենք, իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չի կարղացել և չի կարող հակադարձել: Ամեն ինչ արել են, որ ավագանու ինստիտուտը չորս տարվա ընթացքում ոչ մի կերպ չկայանա: Չեն ճանաչում ոչ մեկին, քանի որ տեսնելու առիթ չեն ունեցել: Ամեն տարի սոցիալական ծախսերով նախատեսված աշխատանքները թերակատարում են. Գործուղումների համար նախատեսել էին 70 մլն դրամ: Տարին ավարտվել է, պարզվել է այդ ծախսը գերակատարել են չորս անգամ»,- նշեց նա:

Համբարձումյանը հիշեցրեց նաև. «Ամեն քայլափոխի դրված արագաչափերի ու տեսանկարահանման սարքերի խախտումներից գանձումների չնչին մասն է միայն մտնում պետբյուջե, մնացածը գնում է անհատների գրպանը»:

«Այս պարագայում խոսել տնկած ծաղիկների կամ մի քանի ծառերի մասին, ծիծաղելի է: Հանրապետականների օրոք մենք կունենանք ավելի վատ Երևան, դա վկայում է իրենց անցած փորձը»,- նշեց նա:

Համբարձումյանը նշեց, որ ՀՀԿ-ականները փորձում են ինքնվստահ երևալ, թե հաղթել են արդեն ընտրություններում, սակայն իրականում խուճապի մեջ են, «փեշով փող են բաժանում, խառնել են թաղի խուժանին»:

«Հիշելով մեր ժողովրդական հեքիաթները՝ կարող ենք տեսնել, թե ովքեր են մեր թագավորիկներն ու չարչիները, ովքեր են սուտլիկ որսկանները: Մի անգամ խաբվել կարելի է, բայց ոչ՝ կրկին,- ասաց նա,- Դաշնակցությունը խոստումներ չի շռայլում: Ես վստահաբար ուզում եմ խնդրել բոլորին՝ հինգերորդ ամսի հինգերորդ օրը ընտրենք համար հինգին»:

Շարունակելով նրա խոսքը՝ Արծվիկ Մինասյանը նշեց. «Մենք պատրաստ ենք Երևանի բյուջեն հասցնել մինչև 4 մլրդ դրամի կամ 1 մլն դոլարի»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում