Գլխավոր Լրահոս

«Բարև Երևան»-ը դիմում է ԿԸՀ` քվեաթերթիկի 6-րդ՝ ՀՀԿ-ի տողը ջնջելու պահանջով

«Բարև Երևան»-ը դիմում է ԿԸՀ` քվեաթերթիկի 6-րդ՝ ՀՀԿ-ի տողը ջնջելու պահանջով

Վաղը՝ մայիսի 4-ին, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես դիմելու է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու գործընթաց սկսելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունը:

Դաշինքը նաև պահանջում է մայիսի 5-ին ընտրողներին տրվող բոլոր քվեաթերթիկների վրայից ջնջել «6 Հայաստանի Հանրապետական կուսակցություն» տողը:

Դիմումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական փուլում կատարել է բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: Բացի այդ, «Բարև Երևան»-ի թիմի կողմից  արձանագրվել է, որ ՀՀԿ-ն կատարել է բազմամիլիոնանոց նախընտրական ծախսեր, որոնք տեղ չեն գտել ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերում:

Դիմումին կից ԿԸՀ են ներկայացվել ՀՀԿ կողմից կատարված և «Բարև Երևան»-ի կողմից արձանագրված բազմաթիվ խախտումների և չհայտարարագրված ծախսերի մասին ապացույցներ:

Դիմումը ստորագրված է «Բարև Երևան» դաշինքի անդամ բոլոր («Շրջադարձ», «Ժոովրդավարական Ուղի», «Ժողովրդավարական Հայրենիք» և «Ժառանգություն») կուսակցությունների կողմից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում