Գլխավոր Լրահոս

Տիգրան Ուրիխանյանը՝ «Բարև Երևան» դաշինքի՝ իր դեմ հաղորդում ներկայացնելու մասին

Տիգրան Ուրիխանյանը՝ «Բարև Երևան» դաշինքի՝ իր դեմ հաղորդում ներկայացնելու մասին

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքը, որը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ դատախազություն և հատուկ քննչական ծառայություն՝ ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, որը, ըստ «Բարև Երևան»-ի, ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը հարցադրում էր արել, թե ինչու տեղամասային հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը լրացնում են ՀՀԿ անդամները:

Հատուկ քննչական ծառայություն իր դեմ ներկայացված դիմում-բողոքի վերաբերյալ ԳԱԼԱ Հ/Ը-ին  պարզաբանումներ է տվել Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով որ վերջին օրերին իրենց կուսակցության հասցեին մեղադրանքներ են հնչեցվել, որոնց չեն պատասխանել, սակայն երբ հարցը ավելի է սրվել, և հայտարարություններն ավելի հաճախակի են դարձել, ինքը ստիպված է եղել հայտնել այդ տեղեկությունը: Իր հայտարարության վերաբերյալ Ուրիխանյանը հայտնել է, որ ունի բազմաթիվ ապացույցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացնի հասարակությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում